ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բարձրահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:
Հնարավոր է, որ տասնյակ մարդիկ դեռ մնում են փլատակների տակ՝ ոստիկանությունն ավելի քան 90 մարդու է փնտրում:
Շենքն ուներ 130 բնակարան, որոնց կեսը փլուզված հատվածում էին:
Դեպքի պատճառները դեռ պարզված չեն: 1980-ին կառուցված շենքի տանիքը վերանորոգվում էր: