Նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:
Ըստ նախագահի գրասենյակի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: