Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը


Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես նշում է՝ նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։

«Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։ Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար», - ասված է հայտարարությունում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Սենատն երեկ ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած 10-րդ նահանգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG