Ֆրանսիայում երեկ հանվեցին հակահամաճարակային գրեթե բոլոր սահմանափակումները: Այժմ քաղաքացիները կարող են ազատորեն նստել ռեստորաններում, մասնակցել զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների, գնալ եկեղեցի և հանգստանալ հյուրանոցներում: Մնացել են միայն գիշերային ակումբները, որոնք հուլիսի 6-ից պետք է վերադառնան նախակորնավիրուսային ժամերին:
Պատվաստումների հետ կապված առաջընթացը և հիվանդության նվազման տեմպերը թույլ են տալիս Ֆրանսիայի իշխանություններին վերացնել սահմանափակումները, բայց բժիշկներն ու քաղաքական գործիչները հիշեցնում են, որ անցյալ ամառ իրավիճակը նույնն էր, և վերջում ամեն ինչ ավարտվեց ծանր աշնանային ալիքով:
Այս աշնանը ևս Փարիզում նոր ալիք է սպասվում՝ չորրորդը: