Մատչելիության հղումներ

Ֆրանսիան որոշել է սպասվածից շուտ վերացնել հակահամաճարակային սահմանափակումների զգալի մասը


Ֆրանսիայի կառավարությունը մեղմացնում է երկրում գործող հակահամաճարակային սահմանափակումները։ Վարչապետ Ժան Կաստեքսի խոսքով` իշխանություններն այս քայլին են դիմում, քանի որ Covid-19-ի տարածման տեմպերը երկրում սպասվածից ավելի ցածր են։

«Առողջապահական վիճակը երկրում բարելավվում է։ Այդ բարելավումը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան մենք ակնկալում էինք։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի տարածքում գործող պարետային ժամը կվերացվի ծրագրվածից տասը օր շուտ՝ ոչ թե հունիսի 30-ին, այլ հունիսի 20-ին։ Բացի այդ, վերացվում է փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը», - հայտարարում էր Ֆրանսիայի վարչապետը։

Վերջին մեկ շաբաթում Ֆրանսիայի տարածքում արձանագրվող կորոնավիրուսի օրական դեպքերը չեն գերազանցում 3500-ը։ Երկու ամիս առաջ այդ ցուցանիշը հասնում էր 40 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG