Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետ կապված հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG