Մատչելիության հղումներ

Բրիտանական մեկ այլ ռազմանավ է մտել Սև ծով


Բրիտանական HMS Trent պարեկային ռազմանավը Բոսֆորի նեղուցում, 28-ը հունիսի, 2021թ
Բրիտանական HMS Trent պարեկային ռազմանավը Բոսֆորի նեղուցում, 28-ը հունիսի, 2021թ

Բրիտանական HMS Trent պարեկային ռազմանավը Բոսֆորի նեղուցով մտել է Սև ծով։ Անցումն իրականացվել է երկուշաբթի օրը։

Բրիտանական ռազմանավի մուտքը Սև ծով կատարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ Ղրիմի մոտ Defender հածանավի կուրսը փոխելու համար ռուսական ռազմածովային ուժերն ու օդանավերը նախազգուշական կրակոցներ էին արձակել։

Սև ծովի արևմուտքում երկուշաբթի մեկնարկել են միջազգային զորավարժություններ՝ շուրջ երեք տասնյակ երկրների մասնակցությամբ։

XS
SM
MD
LG