Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սև ծովում կործանիչներ է բարձրացրել հոլանդական ֆրեգատի դեմ


Նիդեռլանդների Evertsen ֆրեգատy Սև ծովում, 24-ը հունիսի, 2021թ.

Ռուսաստանը Սև ծովում կործանիչներ է օդ բարձրացրել հոլանդական ֆրեգատի դեմ։ Տեսանյութն այսօր հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ին, բրիտանական Defender հածանավի միջադեպից մեկ օր անց։

Հոլանդական Evertsen նավի դեպքում սահմանը խախտելու մեղադրանք Մոսկվան չի ներկայացրել, բայց պնդել է, որ ռազմանավը շարժվում էր Կերչի նեղուցի ուղղությամբ և կործանիչները ստիպել են փոխել կուրսը։

Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը միջադեպը գնահատել է «վտանգավոր իրավիճակ», իսկ ռուսական ուժերի գործողությունները՝ անպատասխանատու։ «Որևէ արդարացում չկա նման ագրեսիվ գործողություններին, որն առանց անհրաժեշտության մեծացնում է պատահարների ռիսկերը»,- հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի պնդմամբ՝ կործանիչները գտնվել են անվտանգ հեռավորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG