Մատչելիության հղումներ

Փաշինյանի համոզմամբ` բիզնեսը պետք է տեսնի նախընտրական խոստումները կատարելու վճռականությունն ու հետևողականությունը


Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն, և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով, այսօր կառավարությունում քննարկման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` ավելի շատ խնդիրներ կան ծախսային հատվածում, որովհետև, ինչպես ինքն է նշել, ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին պետք է մտածել:

Փաշինյանը հիշեցրել է նախընտրական խոստումների մասին` ասելով, որ դրանք պետք է իրականություն դարձնել. «Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»:

Կառավարությունից հայտնում են, որ քնարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG