Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Վոլոդինը հեռախոսով քննարկել են «համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր»


Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:

Ըստ Հայաստանի Ազգային ժողովի՝ Վոլոդինը շնորհավորել է Միրզոյանին արտահերթ ընտրություններում «համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում»:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով:

XS
SM
MD
LG