Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 


Արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Բայդենը Թվիթերում մասնավորապես գրել է. - «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների և համագործակցության վրա ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտում: Մենք հավատարիմ ենք այս գործընկերության ամրապնդմանը», - գրել է ԱՄՆ նախագահը:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով:

XS
SM
MD
LG