Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփն առաջին անգամ հանրահավաք է անցկացրել


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ հանրահավաք է անցկացրել։ Նա կրկնել է իր անհիմն մեղադրանքները, թե անցած նախագահական ընտրություններում կեղծիքներ են կատարվել, և իր հաղթանակը գողացվել է։

Փրամփը քննադատել է Բայդենի ներքին ու արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Չինաստանի, Իրանի ու անօրինական միգրանտների հետ կապված հարցերում։

Նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին նա կոնկրետ բան չի ասել, ընդհանուր հայտարարելով. «Մենք հետ կվերցնենք ներկայացուցիչների տունը, սենատը, մենք հետ կվերցնենք Ամերիկան»։

Անցած շաբաթ օրը Օհայո նահանգում Քլիվլենդի տոնավաճառի մոտ կայացած հանրահավաքին մի քանի հազար մարդ է մասնակցել։

Սոցցանցերի հարթակներում արգելափակված Թրամփը մտադիր է շարունակել հանրահավաքային հանդիպումները։ Հաջորդ հանրահավաքը նա պլանավորել է անցկացնել հուլիսի 7-ին Մեքսիկայի հետ սահմանային Թեքսաս նահանգում՝ բողոքելու համար Բայդենի միգրացիոն քաղաքականության դեմ։

XS
SM
MD
LG