Մատչելիության հղումներ

Facebook-ը երկու տարով է սառեցրել Դոնալդ Թրամփի օգտահաշիվը


Facebook սոցիալական ցանցի պատկերանշանը
Facebook սոցիալական ցանցի պատկերանշանը

Facebook-ը մինչև 2023 թվականի հունվար է սառեցրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը և հայտարարել է, որ մշակում է հատուկ քաղաքականություն, որը պետք է կիրառվի սոոցիալական ցանցի կանոնները խախտող քաղաքական գործիչների նկատմամբ:

Facebook-ը Թրամփի օգտահաշիվը սառեցնելու հստակ ժամկետն ընդունել է անկախ վերահսկիչ հանձնաժողովի առաջարկությամբ: Այդ հանձնաժողովը սատարել է հունվարի 6-ին Կոնգրեսի համալիրի վրա Թրամփի աջակիցների հարձակումից հետո նրա օգտահաշիվը սառեցնելու որոշումը, սակայն հայտնել է, որ ճիշտ չէ անորոշ ժամանակով նման որոշումի ընդունումը:

Թրամփն իր օգտահաշիվը սառեցնելու վճիռն անվանել է «վիրավորանք»: «Չի կարելի Facebook-ին թույլ տալ անպատիժ կիրառել գրաքննություն և մարդուն լռեցնելու քաղաքականություն»,- հայտարարել է ընտրություններում պարտված հանրապետական Թրամփը:

Facebook-ը երեկ հայտնել է, որ օգտահաշվի սառեցման ժամկետ է սահմանել երկու տարին, և դրա մեկնարկը հունվար ամիսն է, հետևաբար, սառեցումը կգործի մինչև 2023 թվականի հունվար:

Սա նշանակում է, որ Դոնալդ Թրամփն այդ ընթացքում չի կարող օգտագործել ոչ Facebook-ը և ոչ էլ դրան պատկանող Instagram-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG