Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի խոսքով` վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:
Այցի ընթացքում, ՊՆ-ի հաղորդմամբ, քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։