Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի մասնակցությունը այսօր մեկնարկող Եվրամիության գագաթնաժովին նրա համար կարող է վերջինը լինել։
Սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք դաշնային ընտրություններին, ինչպես նա ավելի վաղ ասել էր, այլևս մտադրություն չունի պայքարելու կանցլերի պաշտոնի համար։
Պաշտոնավարման ավելի քան 15 տարիների ընթացքում Մերկելը բանակցությունների սեղանի շուրջ է նստել Ֆրանսիայում փոխված 4 նախագահների, Բրիտանիայի 5 ու Իտալիայի 8 վարչապետերի հետ։
Հեռանալուց առաջ նա առաջարկում է ուղիղ կապեր ստեղծել Ռուսաստանի հետ։