Մատչելիության հղումներ

«Չեմ մեկնաբանում անհեթեթ զրպարտությունները». Այվազյանը՝ Գրիգորյանի մեղադրանքների մասին


ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը ելույթ է ունենում ԱԳՆ աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, Երևան, 31-ը մայիսի, 2021թ.
ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը ելույթ է ունենում ԱԳՆ աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, Երևան, 31-ը մայիսի, 2021թ.

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան չի մեկնաբանել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցում արած հայտարարությունները՝ միաժամանակ դրանք որակելով «անհեթեթ զրպարտություններ»:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները և զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված և արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եվ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասել է Այվազյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու, ստելու մեջ:

«Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր», - ասել էր Գրիգորյանը:

XS
SM
MD
LG