Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն


Ֆիզուլիի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները Հայաստան տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG