Մատչելիության հղումներ

Իրանը հայտնում է միջուկային համաձայնագրի վերագործարկման հարցով բանակցություններում առաջընթացի մասին


Ավստրիա - Իրանի միջուկային հարցերով բանագնաց Աբաս Արաքչին ժամանում է բանակցությունների հերթական փուլին, Վիեննա, 2-ը հունիսի, 2021թ.
Ավստրիա - Իրանի միջուկային հարցերով բանագնաց Աբաս Արաքչին ժամանում է բանակցությունների հերթական փուլին, Վիեննա, 2-ը հունիսի, 2021թ.

Իրանը հայտարարում է, թե 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերագործարկման շուրջ վեց գերտերությունների հետ բանակցություններում լուրջ առաջընթաց կա։

«Մենք հիմա մոտ ենք համաձայնությանն ավելի, քան երբևէ, բայց դեռ կան հարցեր, որոնց լուծումը հեշտ չէ», - ասել է Իրանի միջուկային հարցերով բանագնաց Աբաս Արաքչին Վիեննայում այսօր կայացած բանակցություններից հետո։

Իրանցի դիվանագետը նշել է, որ հանդիպման մասնակիցներն այս փուլում վերադառնում են իրենց երկրներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու։

Համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել էր կրճատել ուրանի հարստացումը՝ միջազգային պատժամիջոցները չեղարկելու դիմաց, հարցականի տակ է հայտնվել 2018 թվականից, երբ ԱՄՆ այժմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ գործարքից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։

XS
SM
MD
LG