Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը ազատության մեջ է, հայտնում է փաստաբանը


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան, արխիվ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանն ազատության մեջ է, այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Չարչյանը ազատության մեջ է։ Շնորհակալ եմ դատավոր Շահվերդյանին», - ասված է փաստաբանի գրառման մեջ:

Չարչյանը ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածուն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Պատգամավորի թեկնածուի փաստաբանները ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել` պնդելով, որ դրա հիմքում որևէ փաստական տվյալ ու որևէ ողջամիտ դատողություն չկա։

XS
SM
MD
LG