Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Իրանի նորընտիր նախագահին


Էբրահիմ Ռայիսին

Հայաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության», - կառավարության փոխանցմամբ` ասված է վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Նախագահի աշխատակացմից էլ տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանն ընդգծել է` Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը երկու պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։

Նախնական տվյալներով` Ռաիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Իրանի քաղաքացիների 62 տոկոսը։

XS
SM
MD
LG