Մատչելիության հղումներ

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Ֆիզուլիի շրջանում


Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG