Մատչելիության հղումներ

Աշտարակում կանցկացվի «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոն


«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այս շաբաթ օրը՝ հունիսի 19-ին Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում հանդես կգա մի ուշագրավ նախաձեռնությամբ: «Արցախի համն ու հոտը» խորագրի ներքո կիրականացվի յուրօրինակ մի փառատոն, որի ընթացքում իրենց ստեղծած բարիքներով՝ համեղ ուտեստներ, թթուների տեսականի, ձեռագործ աշխատանքներ և այլն, հանդես կգան պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած երեք տասնյակից ավելի արցախցի կանայք:

«Անհամեստ էլ է երևի այս իրավիճակում փառատոն ասելը։ Ուղղակի ինքը անդրադարձ է այն նույն փառատոնին, որը կար Հադրութում և Թթվի փառատոն էր կոչվւոմ։ Մեր ցանկությունն էր, որ արցախյան որևէ մշակութային տոն չկորչի, ինչպես նաև բարբառը։ Հաջորդ գաղափարը մեր մոտ բարբառներին անդրադառնալն է։ Մենք ուզում էինք, որ արցախցիները, որոնք որ սովորաբար Տող գյուղում կարողանում էին ունենալ էդ օրը, այստեղ շարունակեն։ Մարդիկ, ովքեր տեղափոխվել են էստեղ, ապրուստի խնդիր ունեն, իրենք ինտեգրվեն մեր պրոցեսների մեջ։ Պատերազմի հենց առաջին օրվանից մենք դարձանք աջակցության կենտրոն և մինչև օրս շարունակում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

Մելիքյանը պարզաբանեց, թե ինչու «Արցախի համն ու հոտը» փառատոնը վճռեցին անցկացնել՝ Աշտարակում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում․ - «Վայրը ընտրել ենք ոչ պատահական, որովհետև մենք չէին ուզում էս նեղ մաջալին էս փառատոնը կազմակերպել, շատ փող ծախսել, պետությունից նամանավանդ։ Դրա համար ընտրեցինք մի տեղ, որ տափաստան չլինի ու պետք չլինի պալատկաներ, չգիտեմ ինչ․․․ Համեմատաբար մոտիկ, համեմատաբար սիրուն, մշակութային, ծառերով․ նման բնությունը ինչպես կարա քեզ հիշեցնի Հադրութ քաղաքը կան Շուշին, որովհետև մեր մոտ շուշեցի ու հադրութցիներ են վաղը։ Ընտրեցինք 30 վարպետ, ովքեր կանեն, կեփեն-կթափեն կամ իրանց սարքածը կբերեն, վաղը կվաճառեն։ Բոլորին ասեցինք, որ իրենք իրենց վաճառքի դրամը չեն ստանալու, այլ հավաքվելու է մի տեղ և փոխանցվելու է ֆոնդերից մեկին, որը էս պահին ամենաշատն է Արցախի համար անում։ Արցախի մշակույթի նախարարին խնդրեցինք, որ մեզ տրամադրի ամենագլոբալ հարցի լուծման համար ինչ-որ մի խնդիր, օրինակ՝ ինչ-որ մանկապարտեզի վերանորոգման համար։ Այսինքն՝ էն բոլոր մարդիկ, որոնք վաղը գալիս են, իրանց մեզանից ստացել են պրոդուկտի, փայտի, կավի հնարավոր գումար, որ իրենց նյութը առնեն։ Մենք բոլորս մեր երկիրը կառուցելու շրջանակներում պատրաստ ենք կամավոր ինչ-որ բաներ անենք։ էս էր նպատակը։ Օգնելը։ Ինձ թվում է, հիմա երկրում միայն օգնելու ծրագրեր պետք է լինեն։ Օգնենք կրթենք, ինչ գիտենք փոխանցենք, օգնենք միջազգային շուկա գտնենք, օգնենք հնարավորինս դրամ ունեցող մարդկանց աղքատների հետ իրական ծանոթացնենք, որ չլինի, որ մարդիկ էկան ու տենց էլ չհասկացան ում ոնց օգնել ու էլի գնացին։ Մենք հնարավորինս կանչել ենք ռեստորատորների, որոնք կուզեն, օրինակ, համով ուտեստ պատրաստողներին իրենց խոհանոցում առաջարկել աշխատել, մենյուում մի հատ կետ ավելացնել՝ Արցախյան խոհանոց, ու մի հատ լավ արցախցի աշխատող ունենան»։

Շաբաթ օրն անցկացվելիք փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, նաև կցուցադրվեն Սյունիքի և Արցախի պատմական ժառանգություն հանդիսացող տարազները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG