Մատչելիության հղումներ

Եվրո-2020. Փլեյօֆ անցան նաև Բելգիան և Նիդերլանդները


Եվրո-2020-ի լոգոն Կոպենհագենում՝ առաջնությունը հյուրընկալող քաղաքներից մեկում, հունիս, 2021թ.
Եվրո-2020-ի լոգոն Կոպենհագենում՝ առաջնությունը հյուրընկալող քաղաքներից մեկում, հունիս, 2021թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ անցան նաև Բելգիայի և Նիդերլանդների հավաքականները:

Երեկ մրցաշարի երկրորդ տուրում բելգիացիները և հոլանդացիները, համապատասխանաբար 2:1 և 2:0 հաշիվներով առավելության հասնելով Դանիայի և Ավստրիայի հավաքականների նկատմամբ, անկախ խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի արդյունքներից, 6-ական միավորով միանձնյա գլխավորեցին B և C խմբերի աղյուսակներն ու ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյօֆին:

Հիշեցնենք՝ նախօրեին 1/8 եզրափակիչ էր դուրս եկել Իտալիայի հավաքականը:

Մրցաշարի նոր կարգի համաձայն՝ 1/8 եզրափակիչ են անցնում ոչ միայն 6 խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը, այլև երրորդ տեղերը գրաված հավաքականներից 4-ը՝ ըստ միավորների և այլ արդյունքների:

XS
SM
MD
LG