Մատչելիության հղումներ

Իտալիան անցավ Եվրո-2020-ի փլեյօֆ, Թուրքիան պարտվեց Բաքվում


Իտալիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Թուրքիայի թիմի դարպասը Եվրո-2020-ի առաջին խաղում, որն ավարտվեց 3:0 հաշվով, Հռոմ, 11-ը հունիսի, 2021թ.

Հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ անցած առաջին թիմը: Աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Իտալիայի հավաքականը, երեկ Հռոմում 3:0 հաշվով առավելության հասնելով Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ, 6 հնարավորից նույնքան միավորով դարձավ A խմբի միանձնյա առաջատարը և անկախ խմբային փուլի վերջին հանդիպումից՝ ապահովեց իր մասնակցությունը հաջորդ փուլին:

Նույն խմբում 4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ուելսի հավաքականը, որը չորեքշաբթի օրը Բաքվում 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին: Թուրքերը երկու հանդիպումից հետո միավոր չունեն և խմբում վերջինն են՝ հաջորդ փուլ դուրս գալու շատ փոքր շանսերով:

Խմբում երրորդը Շվեյցարիայի հավաքականն է՝ 1 միավորով:

A խմբի վերջին տուրում հունիսի 20-ին կկայանան Իտալիա-Ուելս, Շվեյցարիա-Թուրքիա հանդիպումները` համապատասխանաբար Հռոմում և Բաքվում:

Մրցաշարի նոր կարգի համաձայն՝ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս ոչ միայն 6 խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը, այլև երրորդ տեղերը գրաված հավաքականներից 4-ը՝ ըստ միավորների և այլ արդյունքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG