Մատչելիության հղումներ

Պետական սահմաններին վերաբերող հարցերի քննարկման հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները. շեշտում է Թաթոյանը


Չի կարելի Հայաստանի պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել Հայաստանի բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:

«Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ», - հայտարարել է Թաթոյանը՝ եզրակացնելով․ - «Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված: Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»:

XS
SM
MD
LG