Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի դրությամբ անհետ կորած է 275 մարդ


Անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանում փակել են Հերացու փողոցը, 31-ը մայիսի, 2021թ.

Քնչական կոմիտեն հայտնել է անհետ կորածների պաշտոնական թիվը՝ երեկվա դրությամբ 275 անձ:

«Հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը», - երեկ ուշ երեկոյան հրապարակած հաղորդագրությունում նշում է Քննչական կոմիտեն՝ փոխանցելով, որ նույն օրվա դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց քանակը 275-ն է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննություն է իրականացվում անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ, նաև ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG