Վարչապետի պաշտոնակատարի հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են գլխավոր դատախազությունում, պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են, «Ազատությանն» ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Փաշինյանը, մասնավորապես, այսօր հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 500 հազար դրամ պարգև է խոստանում այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքի մասին փաստող տեսանյութ կներկայացնեն: Իշխող ուժի վարչապետի թեկնածուն նաև հայտնել էր, որ իրավապահներն առաջիկա օրերին «բավականին առատ բերքահավաք են» խոստանում, և ինքն ուզում է այդ «բերքահավաքն ավելի առատ դարձնել»: