Մատչելիության հղումներ

Էրդողանը ժամանել է Ադրբեջան․ Ալիևի հետ բանակցություններն ու պայմանագրերի ստորագրումը այսօր նախատեսված են Շուշիում


Ադրբեջան - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանում է Բաքու, 15-ը հունիսի, 2021թ.
Ադրբեջան - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանում է Բաքու, 15-ը հունիսի, 2021թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անցած գիշերը ժամանել է Բաքու։ Նա Ադրբեջան է ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպում ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։

Բաքվի օդանավակայանում Էրդողանը շատ դրական է գնահատել Բայդենի հետ հանդիպումը, ասելով, թե շոշափվել են բոլոր սուր հարցերն ու տարաձայնությունները։

Նա հայտնել է, որ 1915-ի Հայոց ցեղասպանության թեման Բայդենի հետ հանդիպմանը ընդհանրապես չի շոշափվել, չնայած մինչ հանդիպումը հենց ինքն էր ասել, թե բարձրացնելու է Բայդենի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը։

Այսօր կեսօրին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղևորվել են Շուշի։ Նրանք գնացել են թուրքական ընկերությունների կողմից կառուցվող նոր ավտոճանապարհով։

Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ժամը 16-ին Շուշիում սկսվելու են Էրդողան-Ալիև բանակցությունները, որոնցից հետո ստորագրվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության մի շարք պայմանագրեր։

Հունիսի 16-ին նրանք Բաքվում միասին դիտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Թուրքիա-Ուելս խաղը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG