Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կպատասխանի, եթե Ռուսաստանը շարունակի վնասարար ակտիվությունը, հայտարարում է Բայդենը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 14-ը հունիսի, 2021թ.

Հունիսի 16-ին Ժնևում կայանալու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սա ռուս-ամերիկյան բարձր մակարդակի առաջին հանդիպումն է Բայդենի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո։

Երեկ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բայդենը, կարևոր համարելով Պուտինի հետ հանդիպումը, ասել է, որ ինքն առաջարկելու է համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, եթե Կրեմլը դա ցանկանում է։

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են տրոհել Հյուսիսատլանտյան դաշինքը, ու չնայած ինքը Ռուսաստանի հետ հակամարտության չի ձգտում՝ ՆԱՏՕ-ն կպատասխանի, եթե Մոսկվան շարունակի վնասարար ակտիվությունը։ «Մենք չենք վարանի պաշտպանելու տրանսատլանտյան դաշինքն ու ժողովրդավարական արժեքները», - հայտարարել է Բայդենը։

XS
SM
MD
LG