Մատչելիության հղումներ

Լոռու փոխմարզպետը նշանակվել է Սպիտակի համայնքապետի պաշտոնակատար


Տեսարան Լոռու մարզի Սպիտակ քաղաքից, արխիվ
Տեսարան Լոռու մարզի Սպիտակ քաղաքից, արխիվ

Այսօր վարչապետի որոշմամբ, որն ստորագրել է Կառավարության ղեկավարի արձակուրդի ժամանակ նրան փոխարինող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Քաջայր Նիկողոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա սպիտակցի է, անկուսակցական, այս տարի էր փոխմարզպետ նշանակվել։

Համայնքապետի փոփոխությունը տեղի է ունեցել 13 տարվա հանրապետական համայնքապետ Գագիկ Սահակյանի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ։ Սահակյանը դեռ այս տարվա սկզբին միացել էր ընդդիմությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այժմ էլ Սպիտակում գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը։ «Ազատությանն» ասաց՝ դեռևս չգիտի՝ կմասնակցի՞ աշնանը կայանալիք համայնքապետի ընտրություններին, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG