Մատչելիության հղումներ

Հունիսի 7-18-ը Փաշինյանն արձակուրդում կլինի


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում` հունիսի 7-18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Որոշումը հրապարակված է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջում:

Արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Այսօրվանից երկրում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի 12 օր: Վարչապետի պաշտոնակատարը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG