Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիս է տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ, Բրյուսել, 14-ը հունիսի, 2021թ.

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների առաջնորդները ժամանում են Բրյուսել, որտեղ այսօր առաջին դեմ առ դեմ հանդիպումը կունենան 2018 թվականից ի վեր։

Քննարկվելիք հարցերի օրակարգը բավական ընդարձակ է՝ Աֆղանստանից զորքի դուրսբերումից մինչև դաշինքի բյուջեն ու առաջիկա հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահները, մասնավորապես, առանձին-առանձին կբանակցեն Թուրքիայի նախագահի հետ։ Թե ՛Վաշինգտոնը, թե՛ Փարիզն ընդգծել են, որ Ռեջեփ Էրդողանի հետ այդ հանդիպումների ժամանակ անդրադառնալու են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

XS
SM
MD
LG