Մատչելիության հղումներ

Երևանը շնորհակալություն է հայտնում Վրաստանի, ՄԽ համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարներին


ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

Պաշտոնական Երևանը շնորհակալություն է հայտնում Վրաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Եվրամիության ղեկավարներին:

«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար», - ասված է Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառման մեջ:

XS
SM
MD
LG