Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ողջունում է 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ

Վաշինգտոնը ողջունում է 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենը միաժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` այս հարցի շուրջ «կողմերի միջև երկխոսություն նախաձեռնելու հարցում ունեցած կենսական դերակատարության համար»:

ԱՄՆ պետքարտուղարությունը միաժամանակ ողջունել է Ադրբեջանին կարևոր տեղեկություններ փոխանցելու`Հայաստանի որոշումը, պնդելով, թե այդ քայլը կնպաստի ականազերծմանն ու հնարավորություն կտա խուսափել նոր զոհերից:

«Այդօրինակ քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,֊ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենը նաև կոչ է արել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին` համագործակցությունը շարունակելու և չլուծված հարցերը կարգավորելու ջանքերում:

«Մենք նաև հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ քաղաքական լուծումը գտնելու համար»:

XS
SM
MD
LG