Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» պլանավորում է կորոնավիրուսի դեմ վակցինայի մեկ միլիարդ չափաբաժին հատկացնել աղքատ երկրներին


Բրիտանիայում ընթացող «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի երկորդ օրն է։ Աշխարհի տնտեսապես ամենազարգացած ժողովրդավարական երկրների առաջնորդները պլանավորում են կորոնավիրուսի դեմ պայքարում վակցինայի մեկ միլիարդ չաբաժին հատկացնել աղքատ երկրներին։ 500 միլիոն չափաբաժինն ավելի վաղ խոստացել էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

«Մեծ յոթնյակը» քննարկում է համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը վերականգնելու հարցերը, Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը իր պաշտոնական տարեդարձի նախօրեին այցելել է «Մեծ յոթնյակի» առաջնորդներին։ Թագուհին, տեսնելով որ մեծ տորթը կտրելու համար հնարավոր չէ դանակ օգտագործել, տորթը կտրել է թրով։

Այսօր լրանում Էլիզաբեթ երկրորդի 95-ամյակը։ Թագուհու ծննդյան օրը Միացյալ Թագավորությունում Ազգային տոն է։

XS
SM
MD
LG