Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակին» կոչ է անում ամեն ինչ անել աշխարհի բնակիչներին մինչև 2022-ի տարեվերջ պատվաստելու համար


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, 5 մայիսի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» լիդերներին առաջարկել է «սահմանել հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծագույն մարտահրավերը և մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի բոլոր բնակիչներին պատվաստել COVID-19 հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի դեմ»:

Այդ մասին ասվում է Ջոնսոնի հունիսի 5-ի հայտարարությունում, որում նշվում է, որ «ամբողջ աշխարհը պատվաստելը կլինի անգնահատելի ամենամեծ սխրանքը բժշկական պատմության մեջ»:

Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» ղեկավարներին հորդորում է այդ առաջարկը քննարկել հաջորդ շաբաթ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում:

Աշխարհի տնտեսապես առավել զարգացած յոթ պետությունների ղեկավարները հունիսի 11-ին երեք օրով հավաքվելու են Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի շրջանում:

Գագաթնաժողովի օրակարգում աշխարհի տնտեսության վերականգնումն է կորոնավիրուսի համավարակից առաջացած ճգնաժամից հետո:

Մեծ թվով հարուստ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, խոստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր նվիրել աղքատ երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG