Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջաբրայիլի շրջանում


Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Արդյունքների մասին ծառայությունը հավելյալ կտեղեկացնի։

Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։

XS
SM
MD
LG