Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել է ևս 4 աճյուն


Ֆիզոլիի և Ջաբրայիլի շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջաբրայիլի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG