Մեկ ռուսաստանցի զինվորական է զոհվել, ևս երեքը վիրավորվել են Սիրիայի հյուսիսում՝ Հասեկե նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
«Ռուսաստանցի զինծառայողներին տեղափոխող զրահամեքենան պայթեցվել է ռազմական ոստիկանության պարեկության երթուղին ստուգելու ընթացքում՝ դեռևս չպարզված պայթուցիկ սարքի վրա», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ վիրավորները տեղափոխվել են ռազմական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղեկություններ ռուսաստանցի զինվորականների դեմ հարձակման պատասխանատվությունը ստանձնելու մասին առայժմ չկան։