Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են Սիրիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի խնդիրները


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Սմոլենսկայա հրապարակ, Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Սմոլենսկայա հրապարակ, Մոսկվա

Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել են Սիրիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի թեմաներին:

«Մանրամասն քննարկել ենք միջազգային օրենքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա սիրիական, ղարաբաղյան, պաղեստինա-իսրայելյան և տարածաշրջանային այլ հակամարտությունների կարգավորման քաղաքական ասպեկտները»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

«Ռուսական կողմն ընդգծել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանում իրավիճակի հանդեպ հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը, Կիևի ռազմատենչ մղումների և հակառուսական նախաձեռնությունների անթույլատրելիությունը», - նշվում է ՌԴ ԱԳ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG