Մատչելիության հղումներ

UEFA-ն պահանջել է Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկից հեռացնել «Փառք հերոսներին» գրառումը


Ֆուտբոլային ֆեդերացիաների եվրոպական ընկերակցությունը՝ UEFA-ն, պահանջել է Եվրոպայի առաջնության մասնակցող Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկից հեռացնել «Փառք հերոսներին» գրառումը։

Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի նոր դիզայնը ներկայացվել էր նախորդ հանգստյան օրերին։ Ուկրաինացի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա պատկերված է երկրի քարտեզը՝ ներառյալ Ղրիմը, և կան հետևյալ գրառումները՝ «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին»։

«Այս երկու կարգախոսների համադրությունը հստակ քաղաքական բովանդակություն ունի՝ պատմական և միլիտարիստական նշանակությամբ։ Այդ իսկ պատճառով գրառումը պետք է հեռացվի», - հայտարարել է UEFA-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG