Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ


Ուկրաինայի քարտեզը ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրա, 6-ը հունիսի, 2021թ․

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականը նախօրեին ներկայացրել է այն մարզահագուստը, որով թիմը հանդես է գալու այս շաբաթ մեկնարկող Եվրոպայի առաջնության ընթացքում։

Մարզաշապիկի վրա պատկերված են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ ներառյալ Ղրիմը և անջատականների վերահսկողության ներքո գտնվող Դոնբասը։ Բացի այդ, ուկրաինացի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրա տեղ են գտել «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին» կարգախոսները։

Պաշտոնական Մոսկվան քննադատել է ուկրաինական հավաքականի նոր մարզահագուստի դիզայնը՝ պնդելով, որ դրա վրա զետեղված գրառումներն առնչություն ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ համագործակցած ուկրաինացի գործիչ Ստեպան Բանդերայի և նրա հիմնադրած Ուկրաինական ապստամբական բանակի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG