Մատչելիության հղումներ

Անտոնիո Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է նրա խոսնակ Ստեփան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տանում է տարածաշրջանային խաղաղության, կայունության ու բարգավաճման: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել հակամարտությունից տուժածների մարդասիրական կարիքների լուծմանը, և համապատասխան դիմումների դեպքում ավելացնել օգնությունը Հայաստանին ու Ադրբեջանին», - ասել է Գլխավոր քարտուղարի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG