Լեհաստանում բնակվող բելառուս ընդդիմադիրներն այսօր կազմակերպելու են բողոքի ցույց և պահանջելու են Եվրոպական միությունից նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ:
Բելառուս ընդդիմադիրները մտադիր են այդ ակցիան անցկացնել Բաբրունիկի-Բերաստավիցա սահմանային անցակետի մոտ:
«Ազգային հակաճգնաժամային կարգավորում» ընդդիմադիր շարժման ղեկավար Պավել Լատուշկան ասել է, որ միայն իրական և կոշտ պատժամիջոցները կարող են ազդել Լուկաշենկոյի վրա:
«Չի կարելի սպասել, որ նրա ռեժիմը մի նոր հանցագործություն կատարի, եկել է գործելու ժամանակը»,- հայտարարել է Լատուշկոն:
Շարժումը մտադիր է առաջիկա երեք օրերին ակցիաներ անցկացնել անցակետերի մոտ և սահմանը հատողներին տեղեկացնել Բելառուսում ստեղծված իրավիճակի ու Լուկաշենկոյի ռեժիմի հանցանքների մասին:
Ակտիվիստներն ասել են, որ եթե առաջիկա երեք օրերին Եվրամիությունը չգործադրի ազդեցիկ պատժամիջոցներ, նրանք կփակեն սահմանային անցակետեր տանող ճանապարհները: