Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի Ryanair օդանավի միջադեպի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, 4 հունիսի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, 4 հունիսի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Դաշնության հատուկ ծառայությունները որևէ կապ չունեն Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող Ryanair ընկերության ինքնաթիռին Բելառուսի օդային տարածքում վայրէջք պարտադրելու միջադեպի հետ:

«Ես տեսել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարության հայտարարությունը, թե, իբր, Ռուսաստանը դեր է կատարել: Ի՞նչ ասեմ, ՆԱՏՕ-ն շատ վտանգավոր վիճակում է, եթե դրա ղեկավարները կարող են նման բաներ ասել: Այնտեղ ոմն Ռոման Պրոտասևիչ է հիշատակվում, երբեք նրա մասին չեմ լսել և չեմ էլ ուզում լսել, թող ինչ ուզում է` անի, թող պայքարի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ»,- ասել է Պուտինը:

Օդանավի վայրէջքից հետո Բելառուսի իրավապահները ձերբակալել են Պրոտասևիչին և նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային:

XS
SM
MD
LG