Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացմանը։

XS
SM
MD
LG