Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազին ներկայացրել է հայ գերիների վերադարձի հարցը


Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ռուս գործընկեր Իգոր Կրասնովի հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի (կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում) լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ նրանք պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG