Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների մարմիններ չկան


«Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան»․ - այսօր նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետանվտանգության ծառայությունը՝ հակադարձելով երեկ երեկոյան Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը։

«Հայաստանի առողջապահության նախարարության դիահերձարաններում պահվող չնույնականացված մարմինների մեջ Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի ներկայացուցիչների դիեր չկան», - շեշտում են Ադրբեջանի ուժային կառույցները։

Հայտարարության հեղինակների պնդմամբ, այս պահին որոնողական խմբերը շարունակում են 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մարմինների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմի 14 ադրբեջանցի մասնակից։

XS
SM
MD
LG