Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Խորվաթիայում ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոնի հետ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Երեքշաբթի օրը Վելիկա Գորիցայում կայացած ընկերական հանդիպումը Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեցին աշխարհի փոխչեմպիոնները՝ 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը, 72-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն խփեց պատասխան գնդակը:

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին Շվեդիայում՝ այդ երկրի ընտրանու հետ:

Հիշեցնենք, Հայաստանի ազգային թիմը՝ իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, երեք անընդմեջ հաղթանակ է տարել աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և հնարավոր առավելագույն՝ 9 միավորով J խմբի առաջատարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG