Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բնակիչների 40 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


Բրոնքսի Yankee մարզադաշտում տեղակայված կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնը, Նյու Յորք, ԱՄՆ

ԱՄՆ-ում 12 տարեկանից բարձր բնակիչների ավելի քան 40 տոկոսը՝ 135 միլիոն մարդ, ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը:

Ամբողջական պատվաստումը ենթադրում է կորոնավիրուսի դեմ վակցինայի երկու ներարկում: Առնվազն մեկ ներարկում է ստացել բնակչության ավելի քան 50 տոկոսը՝ 167 միլիոն 700 հազար մարդ:

Սպիտակ տունը հայտնել է, որ այսօրվա դրությամբ իրականացվում է մինչև Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, չափահասների 70 տոկոսին առնվազն առաջին դեղաչափը տալու և 160 միլիոն մարդկանց ամբողջապես պատվաստելու ծրագիրը:

ԱՄՆ-ում 22 տոկոսով նվազել է կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվը, և 9 տոկոսով նվազել է մահացությունը կորոնավիրուսից:

Այնուամենայնիվ, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգները մնում է աշխարհում կորոնավիուսից առավել տուժած երկիրը՝ համավարակի ընթացքում ախտահարվել է ավելի քան 33 միլիոն 260 հազար բնակիչ, մահացել է մոտ 594 և կես հազար հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG